Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ կա

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին այս ամառ կարող է միանալ «Յուվենտուսին»:

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, թուրինյան ակումբը բանակցությունների ակտիվ փուլում է և հանդիսանում է ֆուտբոլիստի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը։

Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», սակայն «Նապոլին» պատրաստվում է առավելագույն գումարը ստանալ նրա վաճառքից, իսկ իսպանական ակումբը պատրաստ չէ խոշոր գումար ծախսել։

30-ամյա սենեգալցու գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: