«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին այս ամառ չի միանա «Լիվերպուլին»:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, անգլիական ակումբը պայմանագիր չի կնքի 17-ամյա ֆուտբոլիստի հետ, քանի որ նրանք գիտեն, որ նա ցանկանում է մնալ «Բարսայում»:
Sport.es-ն ավելի վաղ հայտնել էր, որ կատալոնական ակումբը կիսապաշտպանին նոր պայմանագիր է առաջարկել։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թվականը։
Գավին «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է գալիս 2021 թվականից։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Գավիի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։