Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի մտածում հռոմեական ակումբից հեռանալու մասին։

«Ինձ դուր է գալիս «Ռոմայում» աշխատելը, մարդիկ ինձ սիրում են։

Ոչ ոք ինձ չխաբեց չխոստացավ բաներ, որոնց մենք չկարողացանք հասնել։ Ես այստեղ եմ, քանի որ դա ինձ դուր է գալիս»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 59-ամյա Մոուրինյոն ՊՍԺ-ն գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկն է։