Անգլիական ակումբը պատրաստ է խոշոր գումար առաջարկել Ալվարո Մորատայի տրանսֆերի դիմաց

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան այս ամառ կարող է միանալ «Արսենալին», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան: «Յուվենտուսը» չի ցանկանում գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները.

Իտալական ակումբը. որտեղ նա ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով, մտադիր չէ գնել հարձակվողին: Նախկինում թիմի ղեկավարները այդ մասին ծանուցել են նրան։

Լոնդոնյան ակումբը կարող է խոշոր գումար առաջարկել իսպանացու տրանսֆերի համար:

«Յուվենտուսը» Մորատային վարձավճարով ձեռք է բերել 2020 թվականին 20 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում հարձակվողը անցկացրել է 92 հանդիպում և դարձել 32 գոլի հեղինակ։

Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։