Զլատկո Դալիչը ներողություն է խնդրել Խորվաթիայի հավաքականի երկրպագուներից

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Ազգերի Լիգայի տնային խաղում Ավստրիայի ընտրանուց կրած ջախջախիչ պարտությունը (0:3):

«Շնորհավորում եմ Ավստրիային և ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից։ Կարծում եմ, որ կես ժամ լավ խաղացինք, մինչև առաջին գոլը բաց թողնելը։ Մենք չկարողացանք հետ բերել կորցրածը, և դա շատ վատ է: Մենք այլևս թիմի տեսք չունեինք։ Ավստրիան ավելի արագ և ագրեսիվ էր», – Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հունիսի 6-ին Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ֆրանսիային, իսկ 10-ին հյուրընկալվելիս կմրցի Դանիայի ընտրանու հետ։