«Թոթենհեմը» հրաժարվել է հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու գաղափարից:
Ինչպես հայտնում է SportsMail-ը՝ 28-ամյա ֆուտբոլիստը շաբաթական 280 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է խնդրել լոնդոնյան ակումբից, ինչը դուր չի եկել «խցաններին»:
Ավելի վաղ հարձակվողն իր վերջին հանդիպումն էր անցկացրել «Յուվենտուսի» կազմում. արգենտինացին լքում է թուրինյան ակումբը պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով:
Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդն այժմ «Ինտերն» է: