Ռոմելու Լուկակուն մտադիր է լքել «Չելսին»

Ռոմելու Լուկակուն ամռանը ցանկանում է վերադառնալ «Ինտեր»՝ տեղեկացնում է The Telegraph-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա չի ցանկանում մնալ «Չելսիում»։

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լուկակուի ներկայացուցիչը մայիսի վերջին «Ինտերի» հետ քննարկել է ֆուտբոլիստի հավանական վերադարձը։