ՊՍԺ-ն առաջիկա ժամերին կհայտարարի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագրի խզման մասին, հայտնում է Le Parisien-ը։
50-ամյա մասնագետի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, սակայն նրա հետ գործակցությունը նախատեսված ժամկետից շուտ կդադարեցվի։
2021/22 մրցաշրջանում ՊՍԺ-ն Պոչետինոյի գլխավորությամբ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունում, սակայն 1/8 եզրափակչում դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից:
ԶԼՄ-ները լուրեր էին տարածվել, որ թիմի աստղ Կիլիան Մբապպեն ցանկանում է, որպեսզի արգենտինացին հրաժարական տա, թեպետ անձամբ հարձակվողը հերքել էր դա։