«Նապոլին» պաշտպան Կալիդու Կուլիբալիին նոր պայմանագիր է առաջարկում աշխատավարձի զգալի կրճատմամբ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
30-ամյա սենեգալցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Նա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, նա ստանում է տարեկան 6 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Ինտերը» և «Ռոման»։
2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։