Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն և պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածք են ստացել Ազգերի Լիգայի՝ Դանիայի ընտրանու դեմ խաղում (1:2):
Մբապպեն փոխարինվեց առաջին խաղակեսից հետո, իսկ Վարանը՝ 61-րդ րոպեին։ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Գի Ստեֆանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Մբապպեն ծնկի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ Վարանը՝ ազդրի մկանների հետ: Շաբաթ օրը ֆուտբոլիստները հետազոտություն կանցնեն:
Հաջորդ խաղում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Խորվաթիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին։