Հունիսի 3-ին Ֆրանսիան Ազգերի Լիգայի խաղում սեփական հարկի տակ անսպասելիորեն պարտվեց Դանիայի ընտրանուն՝ 1:2: Այս հանդիպմանը ֆրանսիացիների միակ գոլի հեղինակը հարձակվող Կարիմ Բենզեման էր։
34-ամյա ռմբարկուի համար այդ գոլը 50-րդն էր 2021/22 մրցաշրջանում ակումբի և ազգային հավաքականի կազմում։ Նա 44 գոլ խփել է «Ռեալի» կազմում, 6-ը՝ ազգային թիմում։
Սա լավագույն մրցաշրջանն է Կարիմի կարիերայում խփած գոլերի ցուցանիշով: