«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան այս ամռանը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
«Ազնվականների» ղեկավարությունը մտադիր է վաճառել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը բարձր աշխատավարձի պատճառով։ Կեպան շաբաթական 180 հազար եվրո է վաստակում, իսկ «Չելսիի» ղեկավարությունն այս եկամուտը չափազանց շատ է համարում պահեստային դարպասապահի համար։
27-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում «Չելսիի» կազմում և բաց է թողել 10 գոլ (8 անգամ անառիկ պահել դարպասը):