«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ակումբից առաջարկ է ստացել երկարաձգելու պայմանագիրը, հայտնում է Sport.es-ը։
Ֆուտբոլիստի գործակալի և «Բարսայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի վերջին հանդիպումը լավ է անցել:
Կողմերը համոզված են, որ 17-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիր կկնքի իսպանական ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։
Գավին «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Գավիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։