Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը, իսկ թիմի խաղացող մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին:
Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլք: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:
Հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր: Տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության: