«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը որոշել է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, հարձակվողը դժգոհ է թիմում իր ունեցած կարգավիճակից, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Անցած մրցաշրջանում Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերի միջև պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսը։ Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո: