Իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Առնո Դանժուման հայտնվել է անգլիական մի շարք ակումբների հետաքրքրությունների շրջանակում։
Ֆուտբոլիստի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը», հայտնում է Daily Express-ը:
25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո: Անձամբ Դանժուման, ներկայումս կենտրոնացած է «Վիլյառեալում» խաղալու վրա:
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է 2026 թվականին։