«Բարսելոնան» համաձայնեցրել է պայմանագրերը կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի և պաշտպան Անդրես Քրիստենսենի հետ, սակայն դեռևս չի կարողանում նոր ֆուտբոլիստների գրանցել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով: Այս մասին հայտնում է The Sun-ը։
2021/22 մրցաշրջանի վերջում ավարտվել է 26-ամյա Կեսյեի պայմանագիրը «Միլանի» հետ, ինչպես նաև 25-ամյա Քրիստենսենի համաձայնագիրը «Չելսիի» հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագրեր են ստորագրել «Բարսելոնայի» հետ: Սակայն երկու գործարքներն էլ դեռևս հնարավոր չէ գրանցել, քանի որ կատալոնացիները ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հետ կապված խնդիրներ ունեն:
Ավելի վաղ «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան քննադատել էր Իսպանիայում ֆինանսական ֆեյր-փլեյի համակարգը։