«Ռեալի» ներկայացուցիչները կմեկնեն Մոնակո

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շարունակում է աշխատել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի տրանսֆերի ուղղությամբ, գրում է OK Diario-ն։

Հաղորդվում է, որ առաջիկայում «արքայական» ակումբի ներկայացուցիչները կմեկնեն Մոնակո՝ ֆրանսիացիների հետ բանակցելու նպատակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կառլո Անչելոտտին զանգահարել է երիտասարդ ֆուտբոլիստին, որպեսզի համոզի նրան տեղափոխվել «Ռեալ»: