Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը կիսվել է Ազգերի Լիգայի 1-ին տուրի Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղից իր ակնկալիքներով։
«Ազգերի Լիգայում Ֆրանսիայի հետ 2 հանդիպում ենք անցկացնելու, իսկ հետո նրանց կհանդիպենք աշխարհի առաջնությունում։ Այսպիսով, մենք սպասում ենք 3 մեծ հանդիպման 5 ամսում։ Պատրաստվում ենք բոլոր այն թիմերին, որոնց հետ պետք է խաղանք։ Բայց ես խորհուրդ եմ տալիս Ֆրանսիայի ընտրանուն նույնպես պատրաստվել, քանի որ մենք շատ լավ թիմ ունենք և պատրաստ կլինենք պայքարել»,- Յուլմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
A խմբի Ֆրանսիա – Դանիա հանդիպումը կկայանա հունիսի 3-ին Երևանի ժամանակով 22:45-ին: