«Սպորտինգի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

«Վուլվերհեմփթոնը» մոտ է Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Ժոաու Պալինյային ձեռք բերելուն: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը սկզբում սպասում էր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկին: Սակայն մանկունիանցիների կողմից հետաքրքրություն չկար, ուստի կիսապաշտպանը համաձայնեց տեղափոխվել «Վուլվերհեմփթոն»:

Սպասվում է, որ գործարքը պաշտոնապես կհաստատվի մոտ օրերս։ Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 20 մլն ֆունտ։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Բրունու Լաժեն պորտուգալացուն տեսնում է որպես Ռուբեն Նևեշին իդեալական փոխարինող:

2021/22 մրցաշրջանում Պալինյան «Սպորտինգի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել 3 գոլ։