Սերժ Գնաբրի. «Ինձ համար ցավալի է տեսնել «Բավարիայի» և Լևանդովսկու միջև ստեղծված իրավիճակը»

«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին խոսել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ կապված ներկայիս իրավիճակի մասին:

«Որպես Լևանդովսկու թիմակից և «Բավարիայի» ֆուտբոլիստ՝ ինձ համար փոքր-ինչ ցավալի է տեսնել, թե ինչ է կատարվում նրանց միջև։ Ուստի հուսով եմ, որ ինչ-որ կերպ կողմերը համաձայնության կգան։

Դա ճիշտ չէ, որ մեզանից յուրաքանչյուրը մտածում է միայն փողի մասին։ Կան այլ բաներ, որոնք մեծ դեր են խաղում, որպեսզի դու քեզ լավ զգաս։ Երկու կողմերն էլ պետք է ըմբռնումով վերաբերվեն միմյանց՝ և՛ ակումբը, և՛ ֆուտբոլիստը»,- Գնաբրիի խոսքերն է մեջբերում Goal-ը։