«Ռոման» մտադիր է մոտ ապագայում տեղեկություններ ստանալ Հենրիխ Մխիթարյանից նրա ծրագրերի վերաբերյալ։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի հաղորդմամբ՝ հռոմեացիները վերջնագիր են ներկայացրել, որպեսզի կիսապաշտպանը մինչև այսօր երեկոյան պայմանագրի երկարաձգման վերաբերյալ պատասխանի ակումբի առաջարկին:
«Ռոման» պատրաստ է հայ ֆուտբոլիստի հետ նոր՝ մեկամյա համաձայնագիր կնքել՝ այն ևս մեկ տարով ավտոմատ կերպով երկարաձգելու հնարավորությամբ, եթե ակումբն ընդգրկվի եվրագավաթներում, իսկ անձամբ Մխիթարյանը մասնակցի թիմի հանդիպումների առնվազն 50%-ին։
33-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո, իսկ յուրաքանչյուր 15-րդ խաղում կավելանա՝ հասնելով 4,1 միլիոն եվրոյի: Նշվում է, որ «Ռոման» պատրաստ չէ ավելիին գնալու, հետևաբար Հենրիխից պահանջում է արագ որոշում կայացնել:
Նշվում է, որ «Ինտերը» համաձայն է Մխիթարյանին տարեկան վճարել 4,5 միլիոն եվրո և նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել: