Ինչպես տեղեկացնում է Marca-ն, պայմանագրի երկարաձգումից հետո մադրիդյան ակումբը պատրաստ է վարձակալության հանձնել ուկրաինացի դարպասապահին։
Մադրիդի «Ռեալը» հասկանում է դարպասապահի՝ ավելի հաճախ խաղալու ցանկությունը, ուստի պատրաստ է նրան խաղաժամանակ տրամադրել այլ թիմում։
Լունինը մադրիդյան ակումբ է 2018 թվականի ամռանը՝ կնքելով վեց տարվա պայմանագիր։
Այս ընթացքում ուկրաինացին «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը հինգ հանդիպում, իսկ Իսպանիայի առաջնությունում նորամուտը նշել է միայն նախորդ մրցաշրջանի վերջում։