Պոլ Պոգբան կհանդիպի «Յուվենտուսի» ղեկավարների հետ

Կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Յուվենտուսի» հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Կողմերը կհանդիպեն հաջորդ շաբաթ Իտալիայում։ Ավելի վաղ «Յուվենտուսը»  բանավոր երաշխիքներ էր ստացել 29-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար, նա խոստացել է տեղափոխվել ակումբի ճամբար։

Հունիսի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Պոգբայի՝ հեռանալու մասին։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 27 խաղում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։