Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Ազգերի Լիգայի Բելգիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ խոսել է մրցակցի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մասին:
– Բելգիացի ո՞ր ֆուտբոլիստն է ձեզ ամենաշատը տպավորել այս մրցաշրջանում:
– Իհարկե, Կևին դե Բրույնեն: Ես նրան կտայի «Ոսկե գնդակը», բայց Կևինին առաջիկայում չեն ընտրի: Նրանք այդ մրցանակը միշտ շնորհում են հարձակողական ֆուտբոլիստներին: Այս առումով Նոա Լանգը (Հոլանդիայի հավաքականի վինգեր) ավելի լավ հնարավորություն ունի, քան Դե Բրույնեն (ծիծաղում է)»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում HLN-ը։