Կևին դե Բրույնե. ««Մանչեսթեր Սիթիում» բոլորը շատ բան են սպասում Հոլանդի տրանսֆերից»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը մանչեսթերյան ակումբ։

«Էրլինգ Հոլանդը բարձրակարգ հարձակվող է: Նրա տեղափոխությունը պետք է օգնի մեզ աճել որպես թիմ: Բոլորը շատ բան են սպասում այս տրանսֆերից։ Մենք վաղուց էինք փնտրում 9 համարի հարձակվողին։

Կարծում եմ, որ լավ կլինի, եթե նա մեկ մրցաշրջանում 20-ից 25 գոլ խփի»,- ասել է Դե Բրույնեն Het Laatste Nieuws-ին: