Կևին Դե Բրույնեն մարզչական արտոնագիր է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի աստղ Կևին Դե Բրույնեն ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագիր է ստացել Պրեմիեր Լիգայի տիտղոսը նվաճելուց մեկ շաբաթ անց։

30-ամյա ֆուտբոլիստը, այն 18 բելգիացիներից մեկն է, ովքեր վերջերս ստացել են մարզչական վկայական: Դասընթացը տևել է երկու տարի, հայտնում է The Sun-ը։

A կարգի արտոնագիրը թույլ է տալիս մարզել երիտասարդական թիմեր կամ աշխատել որպես գլխավոր մարզչի օգնական եվրոպական ցանկացած ակումբում: