Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Ազգերի Լիգայի առաջին տուրում Իտալիայի հետ կայանալիք հանդիպման մասին:
«Մենք հավասարվում ենք լավագույններին: Մեր վերջին մրցակիցները Եվրոպայի վերջին առաջնության եզրափակիչում խաղացին միմյանց հետ։ Առաջին խաղում մենք հանդիպում ենք Իտալիայի հետ, այսինքն՝ խաղում ենք ուժեղագույն կազմով։ Բայց սա դեռ ամենը չէ: Այս մրցաշարը կարևոր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի և ամբողջ թիմի համար:
Մենք կկարողանանք ցույց տալ, թե որքան ենք առաջադիմել և արդյոք հասել ենք պահանջվող չափանիշներին։ Մենք նաև կհասկանանք, թե որ ուղղությամբ պետք է աշխատենք սեպտեմբերից մինչև նոյեմբեր»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իտալիա – Գերմանիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին։