«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկին աճել է:
Transfermarkt պորտալը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը դարձրել է 6 միլիոն եվրո: Մինչ այս հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում էր 3 մլն. եվրո:
Հավելենք, որ Սպերցյանն ավարտված մրցաշրջանում մասնակցել է ՌՊԼ-ի 25 խաղի՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: