Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, հաղորդում է O Tempo-ն։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռայո Վալյեկանոն» և «Խետաֆեն»:
Նշենք, որ 33-ամյա հարձակվողը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Կոստայի վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Մինեյրոն», որտեղից նա հեռացել է 2021 թվականին: