Դիդյե Դեշամը նշել է Ազգերի Լիգայում Ֆրանսիայի հավաքականի նպատակները

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է Ազգերի Լիգայի 1-ին տուրի Դանիայի ընտրանու դեմ խաղից իր ակնկալիքներով, ինչպես նաև նշել իր թիմի նպատակները մրցաշարում։

«Որոշ ֆուտբոլիստներ 3 շաբաթ չեն խաղացել, մյուսները՝ 2: Այնպես որ, ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության առումով հրաշքներ չենք ակնկալում, բայց պետք է ձգտել ամբողջ թիմի կայունությանը։

Ես չեմ կարոտում ընկերական հանդիպումները, քանի որ դժվար էր հասանելի մրցակիցներ գտնելը։ Հետաքրքրությունը միշտ ավելի շատ է լինում, երբ կա մրցակցային բազա։ Մեր նպատակը խմբում հաղթելն ու եզրափակիչ դուրս գալն է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

A խմբի Ֆրանսիա – Դանիա հանդիպումը կկայանա հունիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: