Դավիդ դե Խեան գրառում է արել Խուան Մատայի՝ «ՄՅու»-ից հեռանալու վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան սոցիալական ցանցերում հրաժեշտի գրառում է կատարել կիսապաշտպան Խուան Մատայի՝ ակումբից հեռանալու մասին հայտարարությունից հետո։

«Ես կարծում էի, որ շատ դժվար կլինի բառերով արտահայտել, բայց մի փոքր երկար մտածելուց հետո հասկացա, որ այն, ինչ ես ամենից շատ եմ զգում, ուրախությունն է։ Այս տղան թիմակից էր, ընկեր և իմ ընտանիքի անդամ: Բացարձակ պրոֆեսիոնալ և լավագույն ֆուտբոլիստներից մեկն ու մարդ, ով կարող է միայն լուսավորել քո կյանքը։

Ես այնքան երախտապարտ եմ, որ քեզ հետ այսքան ճանապարհ անցա, մենք կիսեցինք նույն հանդերձարանը: Սիրում եմ քեզ եղբայրս, քեզ միայն երջանկություն և հաջողություններ եմ մաղթում կարիերայիդ հաջորդ փուլում»,- գրել է Դե Խեան։