Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի ֆինանսական վիճակը կայունացնելու տարբերակ է գտել

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների մեծ մասի աշխատավարձը՝ տեղեկացնում է Mundo Deportivo -ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով: Նման փոփոխությունների նպատակը թիմում առաջացած  ֆինանսական դժվարությունների հարթումն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ծրագրում է 700 միլիոն եվրո ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: