«Բավարիան» որոշել է մեծացնել Ռայան Գրավենբերխի համար առաջարկվող գումարը

«Բավարիան» շարունակում է պայքարել «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի համար։

Ինչպես հայտնում է DeTelegraph-ի լրագրող Մայք Վերվեյը, մյունխենցիները մեծացրել են 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային առաջարկը։

«Բավարիան» պատրաստ է հոլանդացու համար վճարել 23 միլիոն եվրո, նախկի 18 միլիոն եվրոյի փոխարեն:

Ռայան Գրավենբերխն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։