«Բարսելոնան» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի տիտղոսային հովանավորը փոխվել է. այժմ Spotify սթրիմինգային ծառայության տարբերանշանը դաջված կլինի խաղաշապիկի կրծքավանդակի վրա։ «Կապտանռնագույնների» տեխնիկական գործընկերը Nike ընկերությունն է:
Նոր մարզաշապիկը նվիրված է Բարսելոնայի՝ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերի 30-ամյակին։
https://twitter.com/FCBarcelona/status/1532618399519580160?cxt=HHwWgIC9-Y2U-sQqAAAA
https://twitter.com/FCBarcelona/status/1532629021481222146