«Բարսելոնան» ութ տրանսֆերային նպատակ ունի

Ըստ Catalunya Ràdio-ի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ութ տրանսֆերային նպատակ ունի:

Չավիի տրանսֆերային ցուցակում են հայտնվել  Լոնդոնի «Չելսիի» պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետան, Մարկոս Ալոնսոն, Անդրեաս Քրիստենսենը, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն,  «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» կիսապաշտպաններ Բեռնարդու Սիլվան և Ֆրանկ Կեսիեն, «Լիդսի» վինգեր Ռաֆինյան և Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Սպասվում է. որ ակումբը շուտով կկրճատի ֆուտբոլիստների աշխատանքային ֆոնդը, որպեսզի կարողանա տրանսֆերներ իրականացնել: