Երևանի «Արարատն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պայմանագիր է կնքել հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամի հետ:
Գամբիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Նորավանքն» է եղել, իսկ մինչ այդ նա խաղացել է «Սևանում» և գամբիական ակումբներում:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Նորավանքի» կազմում մասնակցել է 17 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ: