Ալեսանդրո Դել Պիեռոն կողմ է Պոլ Պոգբայի՝ «Յուվենտուս» վերադարձին

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոն խոսել է Պոլ Պոգբայի՝ թուրինյան ակումբ վերադառնալու մասին։ Հիշեցնեննք, որ ֆրանսիացին պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Պոգբայի վերադարձը հիանալի իրադարձություն կլիներ «Յուվենտուսի» համար: Դա հաստատ է։ Նա կուժեղացներ այն դիրքը, որն ամենաշատը պետք է ամրապնդվի: Նաև Պոգբան կկարողանա օգնել Վլահովիչին և օգնել պաշտպանությանը, որը կմնա առանց Կյելինիի:

Եթե ​​Պոգբան ցանկանում է վերադառնալ մի ակումբ, որտեղ իրեն սիրում են երկրպագուները և շրջապատը, ապա «Յուվենտուսը» հիանալի ընտրություն է։ Եթե ​​նա ցանկանում է միանգամից պայքարել Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար, ապա հավանաբար պետք է այլ թիմ ընտրի»,- Դել Պիեռոյի խոսքերն է մեջբերում ilBianconero-ն։