«Թոթենհեմի» հարձակվող Սթիվեն Բերգվեյնը կարող է տեղափոխվել «Այաքս»: Ամստերդամյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է կատարել:
Ինչպես հայտնում է De Telegraaf-ը՝ անձամբ Բերգվեյնը պատրաստ է տեղափոխվել «Այաքս»։ Սպասվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի՝ նախատեսված մինչև 2027 թվականի հունիս: «Թոթենհեմն» իր հերթին չի պատրաստվում իր կազմում պահել կիսապաշտպանին:
Հոլանդացին նախորդ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Այաքսի» սան է։