Ռենատու Սանչեսը, կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Միլանը» մտադիր է ավարտին հասցնել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսի տրանսֆերը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։

«Ռոսոներիները» բանակցություններ են վարել պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որոնք շատ դրական են ավարտվել։

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը Ստեֆանո Պիոլիի թիմի համար կարող է արժենալ մոտ 35 միլիոն եվրո։

24-ամյա պորտուգալացու պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: