«Նյուքասլը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի ծառայություններով՝ տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։
Ավարտված մրցաշրջանում 28-ամյա Կարասկոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Մ
ադրիդյան ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։