«Բարսելոնայի» պաշտպանը կարող է «Յուվենտուսում» փոխարինել Ջորջիո Կյելինիին

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Ֆուտբոլիստը հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրության ոլորտում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինցիները փոխարինող են փնտրում թիմից հեռացած Ջորջիո Կյելինիին։

26-ամյա պաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը գնահատվում է 12 միլիոն եվրո։ Նշվում է, նաև, որ իսպանական ակումբը դեմ չէ վաճառել ֆրանսիացուն: