Թոմաս Մյուլլերը՝ Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բավարիայից» հեռանալու ցանկության մասին

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկու՝ ակումբից հեռանալու ցանկության մասին։

«Կցանկանայի, որ հարձակման գծում իմ երկար տարիների գործընկերը մնար:

Ինչ վերաբերում է Ռոբերտի վերջին հայտարարություններին, ապա հիմա մինչմրցաշրջան է, և մենք շատ բան ենք տեսել: Հիշում եմ, թե ինչպես էր Ֆրանկ Ռիբերին ցանկանում գնալ «Ռեալ»:

Մի բան հաստատ է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ում՝ Մյունխենում պայմանագիրը սեպտեմբերի 1-ին դեռ գործում է, կցանկանա լավ խաղալ։ Որովհետև ոչ մի ֆուտբոլիստ չի սիրում վատ խաղալ»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։