Հայաստան – Իռլանդիա հանդիպման մրցավարական անձնակազմը հայտնի է

Հունիսի 4-ին՝ ժամը 17։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպումը։

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

Խաղի գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Նրա օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։

Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը՝ (Ղազախստան)։