Հարձակվող Դիվոկ Օրիգին, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում էր հունիսի 30-ին, շուտով պայմանագիր կկնքի «Միլանի» հետ, հաղորդում է Tuttomercatoweb-ը:
Նշվում է, որ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու 3 տարվա համար՝ 3,5 միլիոն եվրո աշխատավարձով և բոնուսներով։ Բելգիացին Միլան կժամանի վնասվածքից ապաքինվելուց հետո։
Նախորդ մրցաշրջանում Օրիգին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։