«Հերտայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սանդրո Շվարցը, ում նախկին աշխատավայրը Մոսկվայի «Դինամոն» էր։
Ինչպես հայտնում է բեռլինյան ակումբի պաշտոնական կայքը՝ 43-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Շվարցը «Դինամոն» մարզել է 2020 թվականի հոկտեմբերից և լքել ռուսական ակումբը 2021/22 մրցաշրջանի վերջում: Կողմերը խզել էին համաձայնագիրը։