Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 2022 թվականի Ֆինալիսիմայում Արգենտինայից կրած 0:3 հաշվով պարտությունը։
«Առաջին խաղակեսում բաց թողած գոլերի դրվագներում 2 սխալ թույլ տվեցինք, բայց խաղը բալանսավորված էր: Այդ պահին նրանք ավելի լավ էին կարողանում պահել գնդակն ու լավ տեղաշարժել այն։ Նրանք ավելի լավ խաղացին:
Մենք պետք է փորձեինք գոլ խփել և վերադառնալ խաղի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում քիչ բան արեցինք, որպեսզի ետ բերենք կորցրածը: Առաջին խաղակեսում մենք հնարավորություններ ունեինք, որոնք պետք է օգտագործեինք»,- RAI Sport-ին ասել է Մանչինին: