Կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով օրերս է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից», կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հանդիպել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, որպեսզի համոզի նրան միանալ իր թիմին։
Սպասվում է, որ Պոգբան մոտ ժամանակներս կքննարկի «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը։ Ներկայումս կիսապաշտպանի տրանսֆերի համար պայքարում են նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։