Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, ով «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է, խոսել է իր ծրագրերի մասին:
«Իտալիայում ինձ շատ հարմարավետ եմ զգում: Սակայն ես կցանկանայի ճանաչել այլ առաջնություններ, ինչպիսիք են Պրեմիեր Լիգան կամ Լա Լիգան, բայց ես երջանիկ եմ Իտալիայում»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։