«Բարսելոնայի» հարձակվող Պեդրին ճանաչվել է թիմի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Կատալոնացիների պաշտոնական կայքում երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ 19-ամյա ֆուտբոլիստը հավաքել է ձայների 30,67%-ը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է պաշտպան Ռոնալդ Արաուխոն (27,11%), դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հարցման արդյունքում երրորդն է (7,29%)։
Անցած մրցաշրջանում Պեդրին ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։